
Գիշերը Տավուշի մարզի սահմանապահ «Անվախ» կոչվող դիրքը գրավելու նպատակով կազմակերպված դիվերսիոն ներթափանցման փորձին մասնակցել են Ադրբեջանի ԶՈւ ավելի քան 100 հոգուց բաղկացած զինված ջոկատները: Տեղեկությունը այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները»,- ասաց Փաշինյանը: