
Դուք հիմա հասկացա՞ք, որ կորոնավիրուսը պատերազմ չէ։ Իրական ռազմական գործողությունների և պատերազմի հնարավոր էսկալյացիայի ֆոնին՝ կորոնավիրուսի մասին գրեթե հիշող չմնաց (բուժում ստացողներին և առողջապահական համակարգի պրոֆիլային մասնագետներին չի վերաբերում)։
Ասածս ի՞նչ է՝ իրերն իրենց անուններով կոչեք. համավարակը՝ համավարակ, համաճարակը՝ համաճարակ, ռազմական գործողությունները՝ ռազմական գործողություն, պատերազմը՝ պատերազմ, իդիոտիզմը՝ իդիոտիզմ, ստախոսներին՝ ստախոս, մանիպուլյատորներին՝ մանիպուլյատոր, և այդպես շարունակ…
Եւ ուրեմն փաստե՛նք, որ սահմանային լարվածությունն իր բնույթով շա՜տ ավելի առանցքային դեր ունի, քան համաճարակով կամ փոքրամասնություններով պայմանավորված քաղաքական շոուները։ Էնպես որ, տարբերենք առաջնայինը՝ երկրորդականից և մեր կյանքն ու պետության ռազմավարությունը կառուցենք ըստ այդ առաջնահերթությունների…
Փա՜ռք Հայոց Անպարտ Բանակին, Փա՜ռք Հայկական Պետությանը և Հայ Ազգին…
Զաքար Խոջաբաղյանի էջից: