Գյումրիում հեղեղից առավել տուժած ընտանիքները սոցիալական բնակարան կստանան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գյումրիում հեղեղից առավել տուժած ընտանիքները սոցիալական բնակարան կստանան

Գյումրիի Ավտոկայան թաղամասի 104 տնակային տարածքն է, որն ուժեղ ջրհեղեղից ամենաշատն է տուժել։ Վնասված տնակներից մեկն է, որտեղ ապրում են Հովհաննիսյանները տասը անձով՝ երեք որդիներն իրենց ընտանիքներով։

Հեղեղի ուժեղ հոսքը խարխլել  է առանց այն էլ 32 տարում քայքայված տնակի հիմքերն ու պատերը։ Նույն բախտին է արժանացել  նույն տարածքի բնակիչ Ռիմա Մխիթարյանի տնակը. նրանք էլ բազմանդամ ընտանիք են, տնակային երկու սենյակներում ապրում են 9 անձով։

Ավտոկայանի այս տարածքը ամեն տեղումներից հետո հայտնվում է տուժածի կարգավիճակում։ Գրեթե բոլոր տնակներն այստեղ ոչ այնքան 32 տարվա մաշվածությունից, այլ տեղումներից են քայքայվել: Թե Սարգսյանների տնակը քանի անգամ է անձրևներից ու ձնհալից տուժել, արդեն չեն հիշում։

Երեք ընտանիքներն էլ փաստացի անօթևան են, բայց առանց անօթևանի կարգավիճակի։ Պետությունից բնակարանի փոխհատուցում ստանալու ակնկալիքներ չեն էլ  ունեցել, ընտանեկան տարբեր պատճառներով տնակներում հայտված մարդիկ են։ Հենց այս երեք ընտանիքների բնակարանային հարցը, որպես ջրհեղեղից տուժածներ, հրատապ քննարկվողների ցանկում ընդգրկվեց։ Քաղաքապետարանի բնակարանային ֆոնդում առաջարկվող տարբերակն էլ միայն սոցիալական բնակարաններն էին։

Ամբողջությամբ՝ shantnews.am