«Հաջողություն, աղջիկ ջան, իմ համբերությունը անսահման չէ…»
Advertisement 1000 x 90

«Հաջողություն, աղջիկ ջան, իմ համբերությունը անսահման չէ…»

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լրագրող

– Բարև ձեզ պրն Զաքարյան մի երկու հարց կարելի՞ է…

– Ասեք՝ լսում եմ:

-Կարո՞ղ եք մեզ որոշ տեղեկություն տրամադրել Նորայր Մինասյանի մասին

– Նայած ինչ տեղեկուտյուն է աղջիկ ջան…

– Հա, ըմմմ, կարո՞ղ եք ասել՝ էս պահին ինքը որտե՞ղ է գտնվում

– Իհարկե, ոչ…

-Ինչո՞ւ:

– Այդ մարդու անվտանգուտյունից ելնելով, իհարկե:

– Հա բայց ի՞նչ կա դրա մեջ պարոն Զաքարյան, սաղ էդ մասին են խոսում, գոնե, կարող ե՞ք իրա համարը տալ կամ սկայպը:

– Ոչ չեմ կարող, պարզ չի՞,  որ չեմ կարող…

-Լավ չեմ հասկանում ի՞նչ կա դրա մեջ, որ չեք ասում…

– Դե հենց ցավը դրանում է աղջիկ ջան որ չեք հասկանում… կարող ե՞ք սպասել որոշ ժամանակ ինքը կգա ամեն ինչ իրենից էլ կհարցնեք…:

– Դե եթե ասեք որտեղով է գալիս, երբ, մենկ գնանք գոնե իրեն դիմավորենք էնտեղ խոսենք հետը:

– Չէ, աղջիկ ջան, սա հանաք մասխարություն չի ես էլ, լիազորված չեմ ձեզ նման տեղեկուտյուն տալու հենց իր կողմից նույնիսկ կամ լավ էլի ինձ իրոք հետաքրքրում է հիմա որ ասեմ՝ որտեղից է գալիս և երբ՝ տփելու ե՞ք…

– Այո, ախր մեկա բոլորը էդ մասին են խոսում…

  • Հաջողություն աղջիկ ջան, իմ համբերությունը անսահման չէ…

Սիրելի հարգելի լրագրողներ, եթե նկատել եք իմ էջում ոչ գովազդ կա ոչ էլ լրատվամիջոց ունեմ: Եթե կա մեկը որ երբևէ ինձ վճարել է ինֆորմացիայի տրամադրման համար հայտարարեք այստեղ և ես նրան մեքենա կնվիրեմ: Ասելս էն է, որ ես շահ չունեմ սենսացիոն կամ որևէ նմանատիպ ինֆորմացիա տեղադրելուց և բնականաբար ոչ լայքերն են ինձ եկամուտ բերում ոչ էլ դրանով ես ուզում եմ ճանաչվել: Այսինքն խնդրում եմ ձեզ ցուցաբերել պրոֆեսյոնալիզմ, ավելորդ մի զանգեք մանավանդ դժվարությամբ եմ խոսում 38,5 ջերմելով ու հազալով: Ինչքան որ պետք էր ինֆորմացիա արդեն տրամադրել եմ հիմա պարզ չի՞ որ ամեն ինչ չի որ պետկ է հրապարակվի: Համբերատար եղեք խնդրում եմ և ամեն ինչ ժամանակին կիմանաք!!!



Նման նյութեր