Կրկին Թուրքիայի մասին։ Միանգամից արձանագրենք, այս երկիրը մի քանի անգամ մեծ սպառնալիք է Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար, քան Ադրբեջանը։
Մեր արտաքին քաղաքական առաջնային օրակարգն է՝ չեզոքացնել Թուրքիայից եկող սպառնալիքները՝ կանխելու Թուրքիայի ուղղակի և անուղղակի ազդեցությունը ռեգիոնալ զարգացումներում։
Դա ենթադրում է դաշնակից երկրների, ինչու չէ՝ Թուրքիայի դաշնակիցների հետ հսկայական աշխատանք։
Թուրքիայի դաշնակիցները ևս պատասխանատվություն են կրում Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականության համար, հատկապես նրանք, որոնք տարբեր առիթներով խոսում է մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, սակայն ոչինչ չեն անում դրա ապահովման ուղղության։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից