Կորոնավիրուսից մահացել է Ավշարի պոլիկլինիկայի տնօրենը
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսից մահացել է Ավշարի պոլիկլինիկայի տնօրենը

Արարատի բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը:

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը: Վերջինս բուժամբուլատորիան ղեկավարում էր 2020 թվականի մարտից, իսկ դրանից առաջ բժշկուհի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ում` որպես թերապևտ, անձնվիրաբար պայքարելով մարդկանց կյանքերը փրկելու համար»,–նշված է Արարատի ԲԿ–ի Facebook սոցցանցում արված գրառման մեջ։

Ավշար համայնքի ավագանու մարտի 3-ի որոշումից էլ տեղեկանում ենք, որ հենց այդ օրն է Գևորգյանը պոլիկլինիկայի տնօրեն նշանակվել։

Ավագանին նման որոշում էր կայացրել` հաշվի առնելով Գևորգյանի` որպես ընտանեկան բժիշկ տարիների փորձը և պրոֆեսիոնալ աշխատանքը։