
Սիրուշոն, որի «Արմատ» ձայնասկավառակում հիմնականում ներառված են ռազմահայրենասիրական ոգով ու շնչով ստեղծագործություններ, սկավառակում ներառված «Մհեր» երգի հիմա վրա տեսահոլովակ է ներկայացրել:
Անիմացիոն հոլովակը կարող է հետաքրքրել ոչ միայն մեծահասակներին, այլև փոքրիկներին: Երգի երաժշտության հեղինակը Սիրուշոն է, բառերը գրել է Ավետ Բարսեղյանը: Հոլովակի վրա աշխատել է «Սահակյանց» անիմացիոն ստուդիան:
Երգչուհին տեսահոլավակը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում՝ երգից մեջբերելով «Ով ապրում է լեռներում, մի քամուց չի վախենում» նախադասությունը: