Ռազմիկ  Մարտիրոսյան. «Ասել, որ էն ժամանակ զինվորները սոված էին, մեղմ ասած՝ սուտ ա»
Advertisement 1000 x 90

Ռազմիկ  Մարտիրոսյան. «Ասել, որ էն ժամանակ զինվորները սոված էին, մեղմ ասած՝ սուտ ա»

Լրագրող Ռազմիկ  Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«2009-11թթ. ծառայել եմ Քարվաճառում. դիրքերում սննդի խնդիր չենք ունեցել, որ մի հատ էլ հացին կետչուպ քսեինք, ուտեինք, որ սոված չմնայինք, ինչպես հայտարարում են որոշ դրամատուրգներ: Նույնիսկ շոկոլադ ու թխվածքաբլիթ կար պոստերի մենյուում, այ բալամ: Հարիք ա, էլի, հերիք ա…

Շատ ուրախ եմ, որ հիմա սննդի որակն ավելի է բարելավվել, դա բնական գործընթաց ա, կյանքը զարգացում ա ենթադրում, ամեն ինչ ա բարելավվում, բայց ասել, որ էն ժամանակ զինվորները սոված էին, մեղմ ասած՝ սուտ ա: Մի արեք էլի»:



Նման նյութեր