
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հուլիսի 18-ին մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կառավարությունից, շինանյութի առևտրի մի քանի կետերում դիտարկվել են խախտումներ: Մասնավորապես, բացակայել են ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:
Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը ՀՀ ողջ տարածքում շարունակում է մշտադիտարկման աշխատանքները:
ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: