Samsung-ը բացահայտել է 6G ցանցեր գործարկելու պլանները
Advertisement 1000 x 90

Samsung-ը բացահայտել է 6G ցանցեր գործարկելու պլանները

Ընկերության տվյալներով՝  վեցերորդ սերնդի առաջին առևտրային շարժական ցանցը գործարկվելու է մինչև 2028 թվականը:

Samsung-ի առաջադեմ հաղորդակցման կենտրոնի ղեկավար Սոնգեն Չոյը հրապարակային զեկույցում ասում է, որ նոր սերնդի շարժական ցանցին անցնելու պատրաստվելը տևում է մոտ 10 տարի: Հետևաբար՝ այժմ ընկերությունն աշխատում է 6G-ի վրա և կենտրոնանում է գործարկման վրա մինչև 2020-ականների վերջը:

Samsung-ը և այլ ընկերություններ պետք է սահմանեն և մշակեն 6G տեխնիկական ստանդարտներ: Սա կսկսի ակտիվորեն վարվել արդեն 2021 թվականին, չնայած այն հանգամանքին, որ 5G ցանցերը հայտնվել են միայն աշխարհի մի քանի երկրներում և գործում են սահմանափակ ռեժիմով: Առկա ենթակառուցվածքների զարգացումը և նոր ստանդարտի մշակումն արվում են զուգահեռ։

Սոնգեն Չոյի զեկույցն արդեն ունի 6G ցանցի որոշ նմուշային բնութագրեր.

Ինտերնետի արագություն 1000 Գբ/վ

100 միկրո վայրկյան կամ 0,1 միլիարդ վայրկյան ուշացում

Էլեկտրաէներգիայի սպառումը 4G ստանդարտի կեսից ավելին է

Ըստ Samsung-ի՝ նոր ստանդարտը կտա 50 անգամ ավելի բարձր արագություն, քան 5G-ի ամենաբարձր ցուցանիշը: Ամենայն հավանականությամբ, սրանք միայն ընկերության ինժեներների մոտավոր կանխատեսումներն են, 6G ցանցերի բնութագրերի վերջնական տարբերակը կարող է շատ տարբեր լինել:

Զեկույցում ասվում է նաև, որ 6G  կապը թույլ կտա ձեզ 4K տեսանյութից անցնել 16K բանաձևով տեսանյութերի․ սա թույլ կտա իրականացնել իրական վիրտուալ կամ ուժեղացված իրականություն, որը շատ չի տարբերվի իրական կյանքից:

Սիրարփի Աղաբաբյան