
Ամերիկացի ռոք վոկալիստ, փանք ռոք և գրանժ ոճերի «կնքահայր» Իգգի Փոփը ներկայացրել է տեսահոլովակ «The Passenger» երգի հիման վրա, որը նա գրել և կատարել է 1977 թվականին: Երաժիշտը տեսահոլովակի շնորհանդեսը կատարել է Ինստագրամում:
Տեսահոլովակը սև-սպիտակ է և բաղկացած է 73-ամյա երաժշտի արխիվային լուսանկարներից:
«The Passenger»-ը սկզբում հայտնվել է Success ձայնասկավառակի b-side-ում, այնուհետև մտել է Փոփի երկրորդ՝ Lust for Life ձայնասկավառակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը