Մարգարիտա Սիմոնյանին քննադատում են նրանք ովքեր ասպետներ էին կոչում հայ ոստիկանի վրա կրակողներին
Advertisement 1000 x 90

Մարգարիտա Սիմոնյանին քննադատում են նրանք ովքեր ասպետներ էին կոչում հայ ոստիկանի վրա կրակողներին

Ռուսերեն չգիտեմ, բայց Մարգարիտա Սիմոնյանի վերջին գրառման հայերեն թարգմանությունը արդեն քանի անգամ նախադասություն առ նախադասություն վերից վար կարդացել եմ ու չեմ կարողանում այդտեղ գտնել հակահայկական այնպիսի արտահայտություն, որը կարող էր նման հիստերիայի պատճառ դառնալ:
Մարգարիտա Սիմոնյանի գրառումն ուղղված է Հայաստանի իշխանությունների դեմ, բայց ոչ պետականության ու ընդհանրապես հայ ժողովրդի:
Ինձ համար անորոշ է մնում թե ինչո՞ւ պիտի Մարգարիտա Սիմոնյանին իր գրառման համար պախարակել, իսկ ազատության մեջ թողնել Հայաստանի պետականության անվտանգությունը թիրախավորելով երկու շաբաթ երկիրը ճգնաժամի մատնած ու երեք ոստիկանի կյանք խլած «Սասնա ծռեր»-ին:
Ու ինձ կրկնակի զարմանք է պատճառում այն, որ այսօր Մարգարիտա Սիմոնյանի դեմ արշավի դրոշակակիրներից է ՀԽ-ի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ով 2016 թվականի օգոստոսի 1-ին նույն այդ «Սասնա ծռեր»-ին անվանել է «ասպետներ» որոնք կարող էին «մարտիրոսվել»:
Եվ ի վերջո գրեթե վստահ եմ, որ պրպտելով «Հայկական Ժամանակ»-ի արխիվները դժվար չի լինելու գտնել լրագրող-խմբագիր Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը կրող այնպիսի արտահայտություններ, որոնք ոչնչով չեն զիջում այն գրառմանը, որի համար այսօր նրա աջակիցները հայհոյում են Մարգարիտա Սիմոնյանին:

Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր