
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Արմավիր քաղաքի երեք վայրում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։
«Հուլիսի 20-ին, ժամը 10:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հաստատություններում գտնվող քաղաքացիներին տարհանել են։