Սահմանամերձ մարզում մարզային իշխանիկը քեզ խնդրում է, համոզում, որ ռազմական գործողություններից տուժած բնակավայր չգնաս, քանի որ ադրբեջանական բանակը թիրախավորում է քաղաքացիական անձանց ու դեմքի կեղծված լուրջ արտահայտությամբ քեզ համոզում է, թե թշնամին, տեսնելով մեքենադ, դրոններ կբարձրացնի երկինք, որ վնասի ու կվնասի բնակչությանը…
Զուգահեռ հետևում ես Ֆեյսբուքում ինքնահաստատվել փորձող «անկախ» երեսփոխան, զինվորական ծառայությունից փախած, կասկածելի շահերի ծառայող մեկին, իշխանական կերակրատաշտակից սնվող մի քանի անհայրենիքների՝ սահմանամերձ գյուղերում կատարած շարժերին, հասկանում ես մի պարզ իրողություն. տեղական իշխանիկը կա՛մ տեղեկացված է, որ երեսփոխանն ու անհայրենիքներն ադրբեջանական դրոնների թիրախ չեն դառնա, քանի որ սեփական շահերը ներկայացնողներին Ադրբեջանը չի թիրախավորի, կա՛մ նույնիսկ պատերազմական դրությունն են ծառայեցնում քաղաքական շահերին:
Ո՞նց բացատրես այս տգետներին, որ ոչ բոլորն են սահմանամերձ գոտիներ մեկնում սելֆիներ անելու և օգնության մասին ֆիլմեր նկարելու համար:
Հ.Գ. Այս ամենին զուգահեռ՝ մարզային իշխանիկը քեզ խնդրում է, որ վստահես իրենց գործին ու համագործակցես հետները…
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից