Ահա թե ինչ է լինում, երբ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» դավաճանական քաղաքականության դասալիք առաջամարտիկներից մեկի առջև շարվում է բանակը, նրա՝ զորամաս այցելելիս․ Վահե Եփրիկյան
Advertisement 1000 x 90

Ահա թե ինչ է լինում, երբ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» դավաճանական քաղաքականության դասալիք առաջամարտիկներից մեկի առջև շարվում է բանակը, նրա՝ զորամաս այցելելիս․ Վահե Եփրիկյան

Ցավալի է՝ դեռ երեկ #Խաղաղություն_չմուրացող_այլ_պարտադրող_մեր_Տղերքը սեփական կյանքի գնով հայրենիքն ու պետական սահմաններն էին պաշտպանում, իսկ այսօր արդեն ստիպված ենք իրենց պաշտպանել անհայրենիք ու անսրբություն, ապազգային ու հակապետական տարրերից։ Այսպիսով՝ սեփական մոր դեմ ցուցմունք տված, դասալիք, հայ զինվորի կյանքից առավել Ադրբեջանով անցնող օտարերկրյա տնտեսական շահերի մասին մտածող Արման Բաբաջանյանի լրատվական կայքը, զանազան մանր ու միջին «վերլուծաբանների» օգտագործմամբ, ջանք ու եռանդ չի խնայում ոչ միայն տեր – պետրոսյանական «քանի Արցախը չհանձնենք, Սերգո ջա՛ն, լավ չես ապրելու» քիրվայական պրոպոգանդայի համար, այլև մեր կյանքի ու անկախության երաշխիք բանակն են հակադրում մեր իսկ ժողովրդին՝ մեղադրելով ՀՀ ԶՈՒ -ին պետական հեղաշրջում իրականացնելու պլանավորման մեջ՝ քաղաքական ու ռազմական ղեկավարության մեջ իբրև թե սեպ խրելով։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունՀհ Գլխավոր ԴատախազությունՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, հրավիրում եմ Ձեր ուշադրությունը սույն առերևույթ հանցագործության մասին հաղորդմանը, (հավաստող սքրինշոթը մեկնաբանություններում) քանի որ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններն այս իմաստով համարվում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ, որոնց նախապատրաստությունը ևս քրեորեն պատժելի է, եթե Ձեր կողմից իրականացվելիք գործողությունների ընթացքում վերոգրյալը չհիմնավորվի, ապա նման հրապարակային հայտարարությամբ հանդես եկած անձը ենթակա է քրեական պատասխանատվության ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար։

Ահա թե ինչ է լինում, երբ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» դավաճանական քաղաքականության դասալիք առաջամարտիկներից մեկի առջև շարվում է բանակը, նրա՝ զորամաս այցելելիս։

Հ.Գ. Ու թեև Խաչատուրովի մասին հիշատակումը նյութի վերնագրից հանվեց, միևնույն է այն չի ազատում մամուլի հրապարակմամբ, որը ևս իրավապահների համար քրեական հետապնդում սկսելու հիմք է, քրեական գործ հարուցելու պարտականությունից ու հայտնածի՝ իրականությանը չհամապատասխանելու պարագայում ՀՀ քր. օր -ի 333 ֊րդ հոդվածի 2 -րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու ակնհայտ սուտ մատնություն կատարած այս արմանբաբաջանյանական գործիք փսեվդովերլուծաբանին։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր