Ցինիկությունը չափ ու սահման պետք է ունենա․ 100 անգամ ավել մարդու կյանք խլած իշխանությունը մարտի 1-ի 10 զոհերից խոսում է, որ ի՞նչ
Advertisement 1000 x 90

Ցինիկությունը չափ ու սահման պետք է ունենա․ 100 անգամ ավել մարդու կյանք խլած իշխանությունը մարտի 1-ի 10 զոհերից խոսում է, որ ի՞նչ

Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում շուտով կհատի 1000 սահմանագիծը, ու այս մահերը Հայաստանի ներկայիս իշխանության խղճին են։ Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը վերցնել հարեւան Վրաստանի ցուցանիշը, որտեղ երկու անգամ ավել բնակչության պարագայում մինչ օրս արձանագրվել է ընդամենը 15 մահ։

Այլ բան անհնարին էր սպասել այս էքսցենտրիկ ու անգրագետ իշխանություններից, որոնց անգամ մի հատ հավաբուն չէր կարելի վստահել, ուր մնաց պատերազմող երկրի կառավարում։ Ու այս պարագայում մի տեսակ զավեշտալի ա, երբ այս իշխանությունները սկսում են հոխորտալ, թե բա մարտի 1-ին 10 հոգի ա զոհվել։

Ցինիկությունը չափ ու սահման պետք է ունենա, 100 անգամ ավել մարդու կյանք խլած իշխանությունը 10 զոհերից խոսում է որ ինչ, դուք ձեր ներկայիս զոհերից ավելի լավ ա խոսեք, պատմեք, թե ոնց հաջողացրեցիք 1000 հոգու վար տալ ու դեռ անհայտ է, թե այդ թիվն էլ ինչքան կավելանա…

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր