
Ադրբեջանի զինված ուժերը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդորր։
Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։
Ադրբեջանի ԶՈՒ-ը հետևանքների մասին նախազգուշացվել են համապատասխան կապի միջոցներով»: