Ապաշնորհ դիվանագիտության հետևանքները…
Advertisement 1000 x 90

Ապաշնորհ դիվանագիտության հետևանքները…

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտարարում են, որ այլևս չեն բանակցելու Արցախի հարցի շուրջ գոյություն ունեցող ձևաչափով, եթե բանակցությունները չտեղափոխվեն առարկայական բանակցությունների փուլ։ Որպես հնարավորություն նշվում է նաև բանակցային ձևաչափի փոփոխությունը։

Ըստ ամենայնի ադրբեջանը անցնում է դիվանագիտական շատ լուրջ և պլանավորված գրոհի։

Վերջին երկու տարիների ընթացքում մեր Վարչապետի և Արտաքին Գործերի Նախարարի «ջանքերով» Հայաստանը վերածվեց բանակցային պրոցեսում ապակառուցողական կողմի, մինչդեռ վերջին 20 տարին այդ տիտղոսը անընդմեջ կրել է ադրբեջանը։ Երկու տարում Նիկոլին «հաջողվեց» փլուզել տարիներով կառուցվածը։ Երկու տարում հօդս ցնդեցին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները։ Տավուշում տեղի ունեցած ագրեսիայի ժամանակ մեր բանակը փայլուն հաղթանակ պարգևեց բոլորիս, ինչը ցավոք սրտի չեմ կարող ասել արտաքին հարաբերությունների մասին։ Դիվանագիտական մարտում մենք պարտվեցինք և արդյունքում այսօր ադրբեջանը կարողանում է իր կամքը թելադրել տարբեր հարթակներում։
Ցավալի է այս ամենին հետևել, շատ ցավալի։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր