Գևորգ Էմին-Տերյան. «Կրկին առանց տեսական վերացարկման` պետք է պահանջել, որ կառավարությունը պայքարի կոնկրետ կոռուպցիայի դեմ» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գևորգ Էմին-Տերյան. «Կրկին առանց տեսական վերացարկման` պետք է պահանջել, որ կառավարությունը պայքարի կոնկրետ կոռուպցիայի դեմ»

Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան էջից.

«Եկեք զուտ տեսականորեն պատկերացնենք, որ դիմորդների մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են կաշառք տալ ընդունվելու համար։ Էլի զուտ տեսականորեն պատկերացնենք, որ ԿԳՄՍ֊ում կան մարդիկ, որոնք պատրաստ են այդ փողը վերցնել։ Ի՞նչ եք կարծում` որ խմբերն են դրանք։ Ինձ թվում է, որ շատ բարձր գնահատական ակնկալողները և հակառակը` շատ ցածր գնահատական ակնկալող, բայց ընդունվել ուզողները։

Առանց տեսական վերացարկման` կարող եք տեսնել, որ միջին գնահատական ստացողները հիմնականում դուրս են մնացել բուհերից։ Էլի առանց վերացարկման երկու փաստ. Հայոց պատմությունից այս տարի 20 է ստացել մի քանի անգամ ավելի շատ դիմորդ, քան երբևէ անցած տասնհինգ-քսան տարիների ընթացքում, երկրորդ փաստը` նախարարության առաջարկով բուհերին հատկացվող ուսանողական տեղերի թիվը (ոչ միայն անվճարը, այլև վճարովին) արհեստականորեն պակասեցվել է` առանց որևէ հիմնավորման։

Կրկին առանց տեսական վերացարկման` պետք է պահանջել, որ կառավարությունը պայքարի կոնկրետ կոռուպցիայի դեմ։

https://www.facebook.com/141126305932755/posts/3542822562429762/»: