
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով բուժաշխատողի մահվան դեպք է արձանագրվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում»,- գրել է Նիկողոսյանը:
Մամուլի խոսնակն Առողջապահության նախարարության անունից ցավակցություն է հայտնել բժշկուհու ընտանիքի անդամներին: