Մոսկվաբնակ գործարարը պնդում է, որ Երևանում Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ու թիկնապահն իրեն ծեծի են ենթարկել. news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մոսկվաբնակ գործարարը պնդում է, որ Երևանում Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ու թիկնապահն իրեն ծեծի են ենթարկել. news.am

NEWS.am–ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում։

Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը NEWS.am–ին հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Նախկին Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ)  թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։

«Ինձ զանգահարեցին, ասացին, որ մորքուրիդ տղայի հետ կապված խոսակցություն կա, 2016թ. իրար հետ գործ եք արել, իրեն փող ես պարտք։ Ասացի՝ դուք դրա հետ ի՞նչ կապ ունենք, ասացին՝ արի, կխոսենք»,–ասաց մեր զրուցակիցը։

Գործարարը պատմեց, որ տարիներ առաջ Մոսկվայում մորաքրոջ որդու հետ շինարարության հետ կապված գործ են սկսել, սակայն չեն հաջողել և ֆինանսական վնասներ են կրել, այնուհետև մորաքրոջ որդին պահանջել է  վերադարձնել իր ներդրած գումարը, մինչդեռ Կարապետյանը պնդում է, որ ամեն ինչ օրինական է եղել, և ինքը որևէ մեկին գումար պարտք չէ։

Ավելի մանրամասն՝ news.am