ԲԸՏՄ-ի ուշադրության կենտրոնում են զբոսաշրջային վայրերը
Advertisement 1000 x 90

ԲԸՏՄ-ի ուշադրության կենտրոնում են զբոսաշրջային վայրերը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցների մասնագիտական խումբը հուլիսի 22-ին ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքների ընթացքում ստուգայց են իրականացրել Վանաձոր քաղաքի ջրային տարածքներ և զբոսաշրջային վայրեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Արհեստական լճերը և զբոսայգիներըեղել են բազմամարդ, սակայնմարդկային կուտակումներ չեն նկատվել: Դիտարկումների արդյունքում դիմակ չկրելու դեպքեր չեն արձանագրվել, այնուամենայնիվ հայտնաբերվել են դիմակը ոչ ճիշտ կրող անձինք։Տեսչական մարմնի մասնագետները տեղումտվել են թերություններն անհապաղ շտկելու ցուցումներ։

Համաճարակի հետագա տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում բաժանվել են գործարանային արտադրության դիմակներ։

Գրանցված դրական արդյունքների ամրագրման և խախտումներիբացառման նպատակով ամենօրյա ստուգայցերն ու մշտադիտարկումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։