
Sputnik միջազգային գործակալությունն ու ռադիոն ներկայացնում են SputnikPro կրթական ծրագրի առցանց նստաշրջանը։ Ուրբաթ՝ հուլիսի 24-ին, ժամը 14:00-ին կկայանա «Տեղական հատուկ նախագծերը ԶԼՄ-ներում։ Ինչպես լսարանին հետաքրքրող կոմերցիոն կոնտենտ ստեղծել» խորագրով վեբինարը։
Հերթական հանդիպման խոսնակը կլինի «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի մեդիապրոդուկտի բաժնի պետի տեղակալ Ելենա Կոստոմարովան։
Հանդիպման ընթացքում Կոստոմարովան կխոսի ԶԼՄ-ում կոնտենտի բրենդավորման յուրահատկությունների ու հեռանկարների մասին, նաև կներկայացնի հաջողված տեղական հատուկ նախագծերի ստեղծման բանաձևը։
Առցանց հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է հղումով անցնել ու ձևաթուղթ լրացնել։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք +374 98 18 06 26 կամ գրեք [email protected] էլեկտրոնային հասցեին։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am