«Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալը ածելիով վնասել է 2 ծառայողի, ապա՝ ինքն իրեն
Advertisement 1000 x 90

«Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալը ածելիով վնասել է 2 ծառայողի, ապա՝ ինքն իրեն

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալը թեթև մանրմնական վնասվածքներ է հասցրել ՔԿՀ-ի երկու աշխատակցի, ապա՝ ինքն իրեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱՆ ՔԿՀ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշեց, որ հուլիսի 21-ին դատապարտյալը մեկուսացվել էր ներքին կանոնակարգը խախտելու համար։

«Վերջինս իր մոտ գտնվող, արգելված իր չհամարվող մեկանգամյա օգտագործման սափրիչի ածելիով ակնադիտորեն թեթև մարմնական վնասվածք էր պատճառել իրենց ծառայողական պարտականությունները կատարող 2 ծառայողի, այնուհետև կատարել էր ինքնավնասում»,- տեղեկացրել է Նավիկյանը։

Դատապարտյալին անհապաղ ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժնում նախապատրաստվում են նյութեր։

armeniasputnik.am