Բոլոր այն միջոցները, որոնք օգտագործում ենք ամեն օր, պահպանում են մաշկի առողջությունն ու երիտասարդությունը, բայց պետք է իմանալ, որ մաշկի առողջությունը կախված է նաև սննդակարգի մաս կազմող մթերքից, բանջարեղենից, մրգերից:
Խնձորն իր մեջ պարունակում է վիտամին C և պղինձ, որն օգնում է մելանինի արտազատմանը, մելանինը պիգմենտ է, որը պաշտպանում է մաշկն արևի վնասակար ճառագայթներից:
Պիստակ և ընկույզ
Սրանք հարուստ են վիտամին B-ով և E-ով, որը պաշտպանում է մաշկը վնասվածքներից: Վիտամին E-ն հզոր հակաօքսիդանտ է, որն ակտիվ պայքարում է ազատ ռադիկալների դեմ, մինչդեռ վիտամին B1-ը լավացնում է շրջանառությունը և մաշկին տալիս առողջ և երիտասարդ փայլ: Այնուամենայնիվ, պետք չէ չափից շատ օգտագործել այս ընդեղենը, քանի որ դրանք բարձր կալորիականություն ունեն:
Սպանախ և կաղամբ
Սպանախն ու կաղամբը պարունակում են բուսական սնուցիչներ, որոնք մաշկին տալիս են հավելյալ պաշտպանություն արևի ճառագայթներից: Սպանախն առավել օգտակար է իր բետա-կարոտինի և լյուտեինի մեծ քանակության շնորհիվ, որոնք օգտակար են մաշկի համար: Շաբաթական մոտավորապես 3 սնունդ պատրաստեք այս բանջարեղեններից:
Հատապտուղներ և կիտրոն
Հատապտուղները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք երիտասարդացնում են մաշկը, ինչպես նաև՝ մանրաթելեր և սնուցիչներ, որոնք կազատեն ձեր օրգանիզմը թույներից: Կիտրոնը վիտամին C-ի աղբյուր է, մի հզոր հակաօքսիդանտ, որը բարձրացնում և ամրացնում է կալոգենի արտազատումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը