ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հուշեր
1996-ի աշունն էր.
Հայաստանում Մեծ Բրիտանիաի դեսպանը (տարիքով մարդ էր) խրատում էր մեզ, որ իզուր ենք քննադատում իշխանություններին Թուրքիայի հետ մերձեցման փորձերի համար. – Թուրքիան փոխվել է, այլևս նույնը չէ …
Ոչ մի առարկություն չէր ընդունում։
Մենք երեքով էինք։ Զրույցը երկարում էր ու ձանձրալի էր դառնում։
Երբ խոսելու հերթը հասավ ինձ, որոշեցի չառարկել։ Ասացի.
– Մեծարգո պարոն դեսպան։ Կարծես թե «թուրքական դիվանագիտություն» տերմինը մենք, հայերս չենք հորինել։
Դեսպանը գլուխը կախեց ու բոլորիցս շատ թեթև ներողություն խնդրեց։
Հրանտ Խաչատրյան
Երևան, 21 հուլիսի 2020թ.
Հրանտ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից