
Զբոսավար Նելլի Միքայելյանի էջից:
Անցյալ կյանքումս աշխատում էի գրախանութում։ Շատ էի շփվում հրատարակիչների, գիրք գրողների և ստեղծագործող անհատների հետ։
Մի օր մի հրատարակիչ Նարեկ էր տպել ու բերել վաճառքի։
Ես գիրքն առա ձեռքս և անմիջապես նկատեցի, որ տառերը շատ մանր էին ու անընթեռնելի։ Արտահայտեցի կարծիքս։ Հրատարակիչը.
– Նարեկը կարդալու համար չէ։
Ես.
– Բա ինչի՞ համար է։
Հրատարակիչ.
– Բարձի տակ դնելու։