
Բջջային 094-39-75-95 և 093-52-72-08 հեռախոսահամարներից Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները զանգում են հայ բաժանորդներին ու անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում սոցհարցումներ՝ ՀՀ-ում, հատկապես՝ զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար:
Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանցիներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգում ՀՀ քաղաքացիներին։
ԱԱԾ-ն կոչ է անում կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո: