
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 24-ին, ժամը 11։05-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 27 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։21-ին, մարվել՝ 11։39-ին: Այրվել են խոհանոցը (15 քմ) կից կառույցի հետ և սառնարանը։