Ավետիք Իշխանյան. «Մասնագիտական արժանապատվութուն»
Advertisement 1000 x 90

Ավետիք Իշխանյան. «Մասնագիտական արժանապատվութուն»

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«ՀՀ Կառավարությունը (Նիկոլ Փաշինյանը) հաստատել է ՍԴ անդամության թեկնածու Վահրամ Ավետիսյանին։ Թեկնածուի անվան հետ կապված մեծ աղմուկ է բարձրացել։ Շատերը զայրացած են, որ կառավարությունը (Նիկոլ Փաշինյանը )թեկնածուին ընտրել է առանց մրցույթի, այսպես ասած, ոչ թափանցիկ ձևով։ Որոշ գործիչներ էլ, անակնկալի գալով, որ իրենց ցանկալի թեկնածուն չի առաջադրվել, հիշել են Վահրամ Ավետիսյանի դատավոր հորն ու «զայրացած» հիշել նրա դատական ակտերը։ Հետաքրքիր է, նույն տրամաբանությամբ, Հայաստանում ցանկացած պաշտոնի հավակնող թեկնածուն պետք է ապացուցի, իր «հեղափոխության նվիրյալ» լինելն ու որևէ առնչություն չունենալը նախկինների հետ ՝ հարազատ, բարեկամ, ընկեր։ Այդպիսի կարգ էր գործում ԽՍՀՄ-ում, երբ մարդիկ կեղծում էին իրենց կենսագրությունները, ներկայանալով որպես կամ բանվորական , կամ գյուղացիական ընտանիքից սերած։

Այժմ հայտնեմ իմ կարծիքը, ոչ թե թեկնածուի, որին չեմ ճանաչում, այլ երևույթի մասին։ Ավելի քան մեկ տարի քաղաքական իշխանությունը (Նիկոլ Փաշինյանը) ՍԴ –ի դեմ հակասահմանադրական, հակաօրինական, անդամների նկատմամբ սպառնալիքներ, քաղաքական հետապնդումներ իրականացրեց և այդ մեթոդներով , կարծես հասավ բաղձալի նպատակին՝ ՍԴ ճգնաժամին։

Ես կարծում եմ, որ ցանկացած իրավաբան, եթե հարգում է իր մասնագիտությունը, հետևաբար ունի նաև մասնագիտական արժանապատվություն, պետք է հրաժարվի իրեն ՍԴ անդամի թեկնածու առաջադրումից, առնվազն մինչև ՄԻԵԴ-ի կողմից ՍԴ երեք անդամների գանգատների մասին որոշումը։

Հ․Գ․ Իսկ որ Վահրամ Ավետիսյանը ԱԺ-ում շռնդալից ՝ 89 և ավելի ձայներով (հաշվի առնելով ԲՀԿ-ից թռչողներին, և ի՞նչ իմանաս Լուսավորի պահվածքը) կընտրվի ՍԴ անդամ, կարծում եմ կասկածողներ չկան։



Նման նյութեր