2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 960 երեխա, որոնցից 484-ը տղաներ են, 476-ը՝ աղջիկներ:
Քաղաք Ստեփանակերտում 820 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 78 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 27, Հադրութում՝ 16, Քաշաթաղում՝ 15 և Շահումյանում՝ 4 երեխա:
Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 16 ծնունդ: Հարկ է նշել, որ թվով 7 երեխաներ ծնվել են արհեստական բեղմնավորման ճանապարհով: Արցախի Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 21 երեխա:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 977 երեխա, որոնցից 495-ը՝ տղաներ են, 482-ը՝ աղջիկներ: