
Հուլիսի 24-ին, ժամը 22։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղացած ուժեղ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի տներից մեկը և բակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները տանը իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ: