Ամենաքիչը, ինչը հիմա պետք էր Հայաստանի իշխանություններից Ռուսաստանում և այլ երկրներում ապրող հայերին, Աննա Հակոբյանի հերթական խաղաղասիրական ուղերձն էր ադրբեջանցի մայրերին։
Ուղերձ, որը չի հասնելու ադրբեջանցի կանանց, եթե իլհամենք հատուկ չորոշեն դրանով իրենց բնակչությանը ցույց տալ «հայերի թուլությունը»։
Մեկը Աննայի բազմաթիվ ուղերձներից, որոնց չեն արձագանքում նույնիսկ Ադրբեջանից վտարված, սորոսական դրամաշնորհներով ապրող, հայերի հետ «երկխոսության ծրագրերին» տարիներով մասնակցող ադրբեջանցիները։
Հայերին ու ադրբեջանցիներին ուղղված Մոսկվայի հայ և ադրբեջանցի օրենքով գողերի կոչը, եթե իրական է, հավատացեք շատ ավելի ազդեցիկ է։
Թե՛ Հակոբյան Աննան, թե՛ ընդհանրապես իշխանությունը զավթած թրաշամանուկների կուսակցությունը, չեն պատկերացնում տարածաշրջանային իրականությունը։
Ի դեպ, ուշադրություն դարձրե՞լ եք, որ Նիկոլը և՛ Սիրիա հայկական զորախումբ ուղարկեց, և՛ ռուսներին ներս թողեց Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ, և՛ տեսախցիկների առջև քծնում էր Լադիմիր Լադիմիրովիչին, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմա ակնհայտորեն շատ ավելի վատ են, քան «Մերժող Սերժի» ժամանակ։
Այո, ռուսները Սերժ Սարգսյանին չէին սիրում, որովհետև հաճախ թեպետ և դիվանագիտորեն, բայց մերժում էր ռուսների խնդրանքները, եթե դրանց մեջ երկրի համար վտանգ էր զգում։ Նույն Սիրիա զինվորականներ ուղարկելն էր մերժում, նույն ամերիկյան լաբորատորիաներ մտնելը։
Չէին սիրում, բայց Հայաստանի հետ հաշվի նստում էին։
Հաշվի էին նստում նաև Ռոբերտ Քոչարյանի, նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Ելցինն ասում էր, որ Լևոնն իր ընկերն է։ Պուտինը հիմա էլ է ասում, որ Ռոբերտ Քոչարյանն իր ընկերն է։
Նիկոլի հետ ո՛չ ընկերանում են, ո՛չ էլ հաշվի նստում։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից