Մարգարիտան Սիմոնյանի պահով մի բան էլ ասեմ։ Ինքը խաղում է լռիվ թափանցիկ՝ ծնվել է Ռուսաստանում, այդ երկրի քաղաքացի է, ռուսաստանցի է, իր մտավոր կարողությունների շնորհիվ կարողացել է այդ երկրում բարձրանալ եւ զբաղեցնել իր տեղը Ռուսաստանի քաղաքական վերնախավում, ինքը ներկայացնում է այդ պետության շահերը, ընդ որում բավականին լավ։
Մարգարիտան երբեք չի հռչակել իրեն հայ քաղաքական գործիչ ու երբեք չի ասում որ ներկայացնում է Հայաստանի շահերը։
Իսկ Հայաստանում ապրող բազմաթիվ գործիչներ, ովքեր թռել են Մարգարիտայի դեմքին, թող բարի լինեն հրապարակային ասել, թե բա իրենք ում շահերն են ներկայացնում։
Հաստատապես իրենք Հայաստանի շահերը չեն ներկայացնում, բայց այ դա իրենք փութաջանորեն թաքցնում են…
Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից