Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այն հայտարարությանը, թե՝ «Կա կազմակերպված ինչ-որ մի խումբ, որն ուզում է իմ պաշտոնին տիրանալ»:
«Տիկին Հրանուշին ասեմ, որ կան ոչ պակաս խայտառակ ու դավադիր օրինակներ: Մի խումբ մարդիկ (կոչվում են քաղաքական գործիչներ) ուզում են տիրանալ ՀՀ Նախագահի պաշտոնին: Մի խումբ կազմակերպություններ (կոչվում են կուսակցություններ) ուզում են տիրանալ խորհրդարանին եւ այլն: Էդ դավադիր ու զզվելի համակարգը կոչվում է ժողովրդավարություն, քաղաքական եւ պրոֆեսիոնալ մրցակցություն, զարգացում…»: