Արցախի Հանրապետությունում հուլիսի 27-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:
Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից:
Արցախում գրանցվել է կորոնավիրուսից առողջացման 5 նոր դեպք: Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության: