
«Ազնիվ ու թավշյա» քաղաքապետի ֆանտազիան չունի սահմաններ՝ շենքի ՀԻՄՔԵՐԻ կառուցման շինթույլտվություն է տրամադրում:
Այդ եղանակով նա խուսափում է կամ շրջանցում շինարարության փորձաքննությունից, այն է՝ շինարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության ստուգումից, այդ թվում՝ անմիջական հարևաններին խոչընդոտելու արգելքից:
Շինթույլտվությունն էլ տալիս է մի կազմակերպության, որը երբեք չի զբաղվել շինարարությամբ: Չմոռանամ նշել, որ ոչ մի ներդրումային ծրագիր էլ չկա, բանկի հույսին շինարարություն է, ոչ մի սոցիալական խնդիրներ չեն լուծվում՝ սովորական բիզնես է:
Երբ քաղաքը չի ունենում նորմալ զարգացման Գլխավոր հատակագիծ, այսպիսի երևույթները երբեք չեն վերանալու:
Պարգևավճար տալու կարիքն էլ ոնց որ թե անցնում է, ամենինչ իր «նորմալ» հունով տեղն է ընկնում:
Ուր էին նայում իմ համաքաղաքացիները, երբ 80 տոկոս ձայներով քաղաքը սկուտեղի վրա մատուցեցին միջին կարգի դերասանին:
Էդ ինչ դարի խաբեություն էր, քանի որ դժվար թե այդքան երևանցիներ միաժամանակ չսիրեն իրենց քաղաքը:
Տիգրան Աթանեսյանի էջից: