Հայ կնոջը, հայ տղամարդուն, օրը ցերեկով կկանդալեն, բերման կենթարկեն, բոլորի աչքի առաջ նվաստացնելով կփռեն ասֆալտին ինչ ա թե դիմակ չեն դրել, իսկ Նիկոլի մերձավորները առանց դիմակի, առանց սոցհեռավորության տժում են օբյեկտներում մնալով անպատիժ:
Նիկոլի իշխանության գալուն պես քաղաքի տարբեր անկյուններում կարելի է հանդիպել, օրինակ՝ ինչպես են հայ աղջիկներին կանդալում կամ ասենք հայ տղամարդուն փռում ասֆալտին դիմակ չդնելու համար ու տանում բաժին:
Բայց բանից պարզվում է, կան «վերին արտի ցորեններ». նմանատիպ կերպար է բոլորին հայտնի «Շիշ բռնողը» ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Սույն անձը Նիկոլի ամենամոտ, ամենամերձավորներից է, որն իր ծննդյան օրվանից սկսած ապրել ու գործում է Նիկոլի համար: Փաստորեն դա նրան թույլ է տալիս, որ Սևանում գտնվող իր ափում առանց դիմակ, առանց որևէ կանոնի պահպանմամբ կազմակերպի բազմամարդ միջոցառում կալյաններով, երգիչներով:
Պարոն պարետ, սա թքած ունի ձեր ու ձեր դրության որոշումների վրա:
Հիշեցման կարգով ասեմ, որ սրա զույգ եղբայրը հենց Նիկոլի խորհրդականն է, այսինքն՝ առանց Նիկոլի իմացության սա չէր կարող այսպես թփրտալ:
Պատկերն այսպիսնն է. նմանատիպ միջոցառումները արգելված են, ու որ ռեստորաններն ու սրճարանները իրավունք չունեն կազմակերպել նման միջոցառում ու հենց դրա համար էլ մարդկանց գործերը վատ են:
Բայց հետաքրքիրն այն է, որ «Շիշ բռնողին» պատկանող օբյեկտը այս դրության ժամանակ լավ էլ գումար աշխատեց ու շատ հավանական է, որ կիսվելով շեֆերի հետ, այսինքն՝ Նիկոլի մերձավորները`արտոնյալ են: Որոշ ժամանակ առաջ կալյան ունեցող օբյեկտների աշխատանքը կասեցրեցին, բայց «Շիշ բռնողը» հենց այդ նույն կալյաններով ծխում ու փչում էր:
Հիմա գոնե հասկանո՞ւմ եք թե ինչի համար «հեղափոխություն» արեցիք, եթե չէ, ասեմ`դուք ձեզ դարձրեցիք տուգանքի մատերիալ փոխարենը՝ «Շիշ բռնողին» դարձրեցիք պատգամավոր:
Հովհաննես Խաչատրյանի էջից: