Նարեկ Սամսոնյան. «ԱԱԾ-ում իմ «հերթն էլ հասավ»»
Advertisement 1000 x 90

Նարեկ Սամսոնյան. «ԱԱԾ-ում իմ «հերթն էլ հասավ»»

Քիչ առաջ հեռախոսազանգ ստացա ՀՀ ԱԱԾ քննչական բաժանմունքից, որի ընթացքում ԱԱԾ քննիչն ինձ «ՀՐԱՎԻՐՈՒՄ էր ԱԱԾ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ» տալու: Բնականաբար ես հրաժարվել եմ որևէ բացատրություն տալ ԱԱԾ-ին, առավել ևս որևէ աստիճանի համագործակցություն ունենալ տվյալ կառույցի, քանի դեռ ՀՀ օրենքներով պարտավորված չեմ լինի անել դա:

Ուստի, մի հատ էլ ֆեյսբուքյան գրառմամբ ֆիքսեմ` ԱԱԾ-ի և ոչ միայն ԱԱԾ-ի այլև ՀՀ բոլոր իրավապահ համակարգի մաս կազմող գերատեսչությունների հետ ես որևէ ինքնակամ համագործակցության իմաստ չեմ տեսնում և ցանկություն չունեմ: Կներկայանամ վերոգրյալ մարմիններ միայն այն դեպքում, երբ ՀՀ օրենքներն ինձ դա կպարտադրեն: Այսինքն` ուզո՞ւմ եք բացատրություն վերցնել հարուցեք քրեական գործ, ինձ տվեք մինչդատավարական կարգավիճակ և ես կգամ ցուցմունք տալու, հակառակ պարագայում խնդրում եմ ինձ այլևս չանհանգստացնել ձեր անիմաստ հեռախոսազանգերով:

Մնացեք բարյավ

Հ.Գ. Այս կետին հասանք այն ժամանակ, երբ մենք բոլոր ուժայիններին հարգելով հեռահար բացատրում էինք, որ չի կարելի դառնալ նիկոլի ոտքի տակի փալասը, բայց նրանք չլսեցին: Հիմա արդեն գնացքը գնացել ա ու էս ամեն ինչի վերջում մեզ հրավիրողներից շատերը դատվելու են դահմանադրական կարգի տապալմանը հանցակցելու և քաղաքական պատվերներ իրականացնելու համար:

Նարեկ Սամսոնյանի էջից:



Նման նյութեր