
Հռչակավոր ֆիզիկոս Նիլս Բորը տան դռան վրա ամրացրել էր պայտ, որը շատերի կարծիքով հաջողություն է բերում: Բորի այցելուներից մեկը զարմանքով բացականչում է.
– Միթե՞ այնպիսի գիտնականը, ինչպիսին դուք եք, իսկապես կարող է հավատալ, թե մուտքին ամրացված պայտը հաջողություն է բերում:
– Իհարկե ո՛չ,-պատասխանում է Բորը,- դա նախապաշարմունք է, բայց ասում են, թե դա հաջողություն է բերում նաեւ նրանց, ովքեր դրան չեն հավատում:
Արշալույս Զուրաբյանի էջից: