Հեղափոխականները բուրժուական հանգստի մեջ են. թալանածը ետ են բերել ու անցել են կայֆերի
Advertisement 1000 x 90

Հեղափոխականները բուրժուական հանգստի մեջ են. թալանածը ետ են բերել ու անցել են կայֆերի

Հեղափոխության ոգևորությունն ընդհուպ հասավ նրան, որ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, տարատեսակ լուսանկարչական ցուցադրություններ կազմակերպվեցին: Թումոյի այգում, Մաշտոցի պուրակում և այլ հանրաճանաչ վայրերում հեղափոխության պայքարի բազմապիսի լուսանկարներ էին դրվում ի ցույց հանրության: Անցավ երկու տարի և երբ հեղափոխականները բուրժուական կայֆեր ու փարթիներ են կազմակերպում` ոչ ոք այդ ամենի լուսանկարչական ցուցադրությունը չի կազմակերպում: Այսօրինակ լուսանկարների շարքում իր ուրույն տեղը կարող էր գտնել ահա այս լուսանկարը` «Հեղափոխականները բուրժուական հանգստ մեջ են. մարտնչում են Դեբետ գետի խենթ ու խելառ ալիքների դեմ» վերտառությամբ: Թալանածը ետ են բերել ու անցել են կայֆերի: Կեցցե՛ ռևոլուցիան. համբուրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հպարտանում եմ բոլորովդ…

#Ապիկար_իշխանություն, քո երգը երգված է:

Արմեն Խաչատրյանի էջից:



Նման նյութեր