Գրիգոր Մինասյանի գրառումներից. «Օտարերկրյա գործակալական ցանցն այսօր Հայաստանում դնում է հայ եղբայրասպան պատերազմի հիմքերը։ Պատերազմ առաջին հերթին հոգևոր, ոչ ֆիզիկական, ինչն էլ ավելի վտանգավոր է։ Եթե 17-ր դարի Եվրոպայում բողոքականությունը կրոնի վրա մակաբուծեց, մերօրյա Հայաստանում բողոքականությունը միտումնավոր մակաբուծում է հայրենասիրության վրա։ Ես սա կանվանեմ «հայրենասիրական բողոքականություն»։
Ժամանակակից տեխնոլոգիաները՝ օտարերկրյա գործակալական ցանցի ազդեցության համակցմամբ, աննախադեպ հնարավորություն են ընձեռել ցանկացածին, անկախ իր անցած ճանապարհից, արժանիքներից, նվաճումներից և գիտելիքից, տալու «հայրենասիրության» իր մեկնումը, իր մեկնաբանությունը, որը վնասակար միտումով լսելի է դարձվում լայն զանգվածներին։ Արդյունքում ստացվում է, որ բոլորը նույն դրոշով ու նույն զինանշանով պատերազմում են իրար դեմ՝ իրենց մեկնությունը հայտարարելով բացարձակ ճշմարտություն, իսկ մնացածին՝ «հայրենասիրության» հերետիկոս։
Սա հղի է ազգային պառակտմամբ, որը կարող է ճակատագրական լինել մեր մշակույթի, պետականության և անգամ գոյության համար, ուստի անհրաժեշտ է հնարավորինս շուտ դուրս մղել լայն զանգվածների «հայրենասիրության մեկնման» բողոքական ազգասպան արհեստածին մշակույթը՝ հայրենիքի փիլիսոփայությունը վերահապելով օբյեկտիվորեն արժանի մարդկանց, կառույցներին և ուժերին։
Սթափվե՛ք»։