Խախտումներ, որոնց կատարման դեպքում վարորդներից 3 տուգանային միավոր կհանվի
Advertisement 1000 x 90

Խախտումներ, որոնց կատարման դեպքում վարորդներից 3 տուգանային միավոր կհանվի

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է, որ տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր:

Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր:

Իրավաբան.net