«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով:
Բացարձակապես կարևոր չէ՝ ես ինչպես եմ վերաբերвում Արթուրի գործունեությանը կամ որ մասով եմ համաձայն նրա տեսակետներին, այս դեպքում նրան հայտնում եմ լիակատար աջակցություն, որովհետև չի կարող հարձակման ենթարկվողը մեղադրյալ լինել, եթե նույնիսկ հայհոյանք կամ վիրավորական արտահայտություն է հնչեցրել (հիշո՞ւմ եք՝ Ալեն Սիմոնյանն ինչպես էր լայվով պատմում, որ ցանկացած նորմալ տղամարդ այդ հայհոյանաքը լսելուց հետո իր պես կհարվածեր)։
Առաջներում իշխանությունը փորձում էր նման գործերը «քնեցնելով» փակել, որ գոնե հասարակությունն ավելի թունդ չքրֆի էն պաշտոնյային, որի պատճառով այլ մարդու «շառ» են անում։ Հիմա իշխանության ցինիզմը «թավշյա» է․ «Իմ քայլի» ցանկացած ներկայացուցիչ նախադեպի ուժով հայտարարվում է «անմեղ», եթե նույնիսկ ինքն է նախահարձակ լինողը։ Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպել «քայլողի», հետո մեղադրյալ կարող եք դառնալ, օրինակ, թարս նայելու համար:
Սուրեն Սուրենյանցի էջից: