
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչի մասին 3 օր առաջ էի գրել. «Մեկը Աննայի բազմաթիվ ուղերձներից, որոնց չեն արձագանքում նույնիսկ Ադրբեջանից վտարված, սորոսական դրամաշնորհներով ապրող, հայերի հետ «երկխոսության ծրագրերին» տարիներով մասնակցող ադրբեջանցիները»։
Այսօր Աննան շախ և մատ արեց թերահավատներին (օրինակ՝ ինձ).
«Ինչ վերաբերում է ադրբեջանցի կանանց, ապա Ադրբեջանից նույնպես կա ակտիվություն, սակայն հաշվի առնելով Ադրբեջանում տիրող իրավիճակը … մենք հենց այդ կանանց անվտանգությունից ելնելով որևէ տվյալ չենք հրապարակի»։
Ձենով ծիծաղում եմ։
Հ.Գ. #sutNikol պիտակը, կարծում եմ, այս դեպքում լրիվ կիրառելի է»։