Վարչապետի հերթական սխալ քայլը. Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքի լրագրողին ասել է, թե ծանոթ չէ ՀՀ ղեկավարության հասցեին «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մ.Սիմոնյանի գրառմանը: Եթե դա ճշմարտություն էր, ապա դա նշանակում է, որ ինքը որպես անկախ և ինքնաբավ պետության ղեկավար թքած ունի ինչ-որ հեռուստաալիքի գլխավոր խմբագրի գրառման վրա:
Բայց եթե հաշվի ենք առնում թուրքական պաշտոնական հակահայկական հայտարարությունների դեմ մեր խեղճանալը, Արևմուտքի բացարձակ անտարբերությունը և միայն ՌԴ արձագանքները, ապա մեր ինքնաբավության մասին վարչապետի պատկերացումները գերազանցված են:
Ընդունելով, որ վարչապետն, այնուամենայնիվ, հասկանում է իրերի իրական վիճակը, պիտի ենթադրեմ, որ ինքը չպիտի թքած ունենա նշված գրառման վրա, քանի որ դրա հեղինակը ՌԴ ղեկավարին անձամբ ծանոթ և արտերկրում ռուսական պրոպագանդան առաջ տանող միջոցի ղեկավարն է:
Դա, իր հերթին, նշանակում է, որ Փաշինյանն իրականում չէր կարող ծանոթ չլինել այդ գրառմանը, սակայն սուտ է խոսել:
Սուտ խոսելը արգելված գործողություն չէ, սակայն մինչև այն պահը, երբ այն բացահայտվում է՝ հատկապես պետության ղեկավարի առումով: Իսկ որ այն բացահայտվել է՝ դա կասկածից դուրս է՝ եթե ես եմ հասկանում, դա հասկանում են նաև Մոսկվայում: Եվ որպես ՀՀ քաղաքացի չէի ցանկանա, որ վաղը իմ երկրի ղեկավարին հասցեագրվի սուտասանի մակդիրը: ՀԳ. Սա էլ ասվածը հաստատող պաշտոնական ինֆորմացիա. https://armenpress.am/arm/news/1023325.html: