Եթե Նիկոլը տեղյակ չի եղել, որ իրեն Մարգարիտայի ստատուսն են դեմ տալու, այդ հարցազրույցի կազմակերպման բոլոր պատասխանատուները պիտի վաղն առավոտ գործից թռնեն
Advertisement 1000 x 90

Եթե Նիկոլը տեղյակ չի եղել, որ իրեն Մարգարիտայի ստատուսն են դեմ տալու, այդ հարցազրույցի կազմակերպման բոլոր պատասխանատուները պիտի վաղն առավոտ գործից թռնեն

Ի դեպ, սկսում եմ ենթադրել, որ РБК-ի հարցազրույցի ամբողջ իմաստը ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին կռիվների մասով մեր դիրքորոշումը ռուսախոս լսարանին հասցնելն էր, այլ հենց արդարանալը Ռուսաստանի առջև։

Ամբողջ Ռունետը, այդ թվում և ծայրահեղ ընդդիմադիր լրատվամիջոցները հենց այդ ֆրեյմի մեջ են փոխանցում հարցազրույցի էությունը. «Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Մարգարիտա Սիմոնյանին»։

Եթե դա առանց Նիկոլի համաձայնության է արվել, եթե Նիկոլը տեղյակ չի եղել, որ իրեն Մարգարիտայի ստատուսն են դեմ տալու, նշանակում է այդ հարցազրույցի կազմակերպման բոլոր պատասխանատուները պիտի վաղն առավոտ գործից թռնեն։

Բայց այդ դեպքում հարց է առաջանում ինչո՞ւ է նույն վերնագրով, նույն այդ ուղերձով լուրը փոխանցում նաև կառավարությանը ենթակա «Արմենպրեսը»։

Կից՝ մի քանի սքրինշոթ։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր