
Երևանի Սեբաստիա ծննդատանը հիվանդանոցի պատմության մեջ առաջին անգամ եռյակ է լույս աշխարհ եկել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ծննդատան գլխավոր բժիշկ Դավիթ Իգնոյանը, կինը հղիացել է բնական ճանապարհով, սակայն ծննդաբերել կեսարյան հատումով: «Երեք նորածին տղաների և նրանց մայրիկի առողջական վիճակը բավարար է»,-ասաց նա:
Իգնոյանի խոսքով` սա մոր երկրորդ հղիությունն է, սակայն առաջին ծննդաբերությունը: