Ընկերությունը մտածել է, թե ինչպես համատեղել ժամանակակից սմարթֆոնը և ամբողջովին անլար ականջակալները:
Նոր արտոնագրում Xiaomi-ն ցույց է տվել սմարթֆոն, որը վերևում ունի երկու ականջակալ: Դրանք ամբողջովին անլար ականջակալներ են, որոնք պահվում և լիցքավորվում են անմիջապես սմարթֆոնում, այլ ոչ թե առանձին տուփում:
Դա դիզայնով նման է սմարթֆոնների Galaxy Note շարքի ստիլուսին: Ականջակալներն ամբողջովին թաքնված են վերին մասում․ սարքից դուրս գալու համար հարկավոր է դրանք սեղմել: Ականջակալներն ունեն շարժական վերին մաս, այնպես որ, դրանք կարող են ամբողջությամբ թաքնվել սմարթֆոնի մեջ:
Այսպիսով, Xiaomi-ն միանգամից մի քանի խնդիր է լուծում. ձեզ հարկավոր չէ առանձին ականջակալները լիցքավորել և դրանք առանձին պահել: Անհնար է մոռանալ կամ կորցնել դրանք, եթե դրանք միշտ պահվում են սմարթֆոնում:
Հայտնի չէ, թե իրականում Xiaomi-ն նախատեսո՞ւմ է ապագայում թողարկել նման սմարթֆոն, թե՞ այդ արտոնագիրը կմնա անհնարին գաղափարի տեսքով: Ընկերությունը ստիպված կլինի պարզել, թե ինչպես լավ ականջակալները տեղավորել բարակ սմարթֆոններում։
Սիրարփի Աղաբաբյան