ԿԲ շենքի մոտից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել «Ոչ վարկային թալանին» նախաձեռնող խմբի ղեկավար Մանուել Մանուկյանին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ոստիկանությունից։
Նշենք, որ նախաձեռնության անդամները ԿԲ-ի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝պահանջելով քաղաքացիներին մեկ տարի ժամկետով տրամադրել վարկային արձակուրդ։ Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև ակցիայի մյուս մասնակիցներին՝ մոտ 5 քաղաքացու՝ ոլորելով նրանց ձեռքերը։